Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լեհաստանի դատախազությունը Գժեգոժ Բրաունի դեմ գործ է հարուցել՝ ցեղասպանությունը ժխտելու համար
Եվրապառլամենտի ուլտրաաջ պատգամավոր, Լեհաստանի նախագահի նախկին թեկնածու Գժեգոժ Բրաունը Օսվենցիմ մահվան ճամբարը և գազախցերը անվանել էր «կեղծիք», ինչից հետո էլ Լեհաստանի դատախազությունը քրեական գործ է հարուցել «Ցեղասպանության հանրային և փաստացի ոչ հավաստի բացառման» համար։
Իր հայտարարությունը Բրաունը արել էր լեհական Wnet ռադիոյին տված հարցազրույցում, որով նաև մեղադրել էր Օսվենցիմի պետական թանգարանին «կեղծ պատմական պատմությունների» համար։ Ռադիոլրագրողը անմիջապես դադարեցրել էր հարցազրույցը, հայտարարելով, որ Բրաունը «շատ հեռուն գնաց»։ Հետաքննությունը անցկացվում է Լեհաստանի օրենքի 55 հոդվածով՝ Ազգային հիշողության ինստիտուտի մասին, որը նախատեսում է ցեղասպանության մերժման համար մինչև երեք տարի բանտային կալանում՝ հայտնում է euronews-ը։
Օսվենցիմի թանգարանի տնօրեն Պետր Ցիվինսկին Բրաունին քննադատողներից մեկն է երկրում, որ պահանջել միջոցներ ձեռք առնել։ Տնօրենը նաև պատրաստվում է Բրաունի դեմ հայց ներկայացնել դատարան՝ զրպարտության համար։