ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձավ այն ելակետին, որտեղ գտնվում էր Եվրամիությունը. Քաղաքագետ
Քաղաքական
18:00 15/07/2025

ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձավ այն ելակետին, որտեղ գտնվում էր Եվրամիությունը. Քաղաքագետ

«Աբու Դաբիում Թուրքիայի հովանոցի ներքո Փաշինյանին ու Ալիևին մեկտեղել էր Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու օրակարգը։ Սա կայուն ինստիտուտցիոնալ խաղաղության մասին չէ, սա ռուսական ազդեցությունը թուլացնելու մասին գործընթաց է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ սուրեն Սուրենյանցը՝ պատասխանելով հարցին, արդյոք վերջին օրերին ակտիվացած բանակցությունները Հայաստանում ու դրա շուրջ խաղաղության մասին են։

Քաղաքագետն Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների մեկնարկը տրվեց Թուրքիայում Փաշինյանի Էրդողանի հետ հանդիպումից, որի վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրությունը շատերի զարմանքը հարուցեց, քանի որ ըստ դրա, բանակցությունների օրակարգ չի եղել․

«Բայց շատ շուտով Էրդողանն ինքը բացահայտնեց այդ հանդիպման բովանդակությունը, երկու հայտարարություն արեց։ Նախ ասաց, որ Հայաստանն ավելի ճկուն դիրքորոշում ունի միջանցքի հարցում, երկրորդն ասաց, որ «Զանգեզուրի միջանցքը» միայն աշխարհքաղաքական նախագիծ չէ՝ շեշտելով, որ այն առաջին հերթին աշխարհքաղաքական է»,-ասաց Սուրենյանցը։

Նա հիշեցրեց, որ անցած տարի այս օրերին ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենն ակտիվորեն զբաղված էր Միջին միջանցքի լոբբինգով, ինչի մաս է կազմում «Զանգեզուրի միջանցքը»։

«Նա չէր թաքցնում, որ դա հետևում աշխարհքաղաքական մեծ նպատակներ կան, այն է, Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության չեզոքացումը տարածաշրջանում։  Բայց երբ Թրամփը եկավ իշխանության, տպավորություն էր, որ նրա համար սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, կարծես, նման կարգի նախագծերը երկրորդ պլան մղվեցին, բայց քանի որ Ուկրաինայում շուտափույթ խաղաղություն հաստատել չեղավ, Թրամփն իր զինանոց վերցրեց հին գործիքները, որոնցից մեկն էլ Սյունիքով անցնող ճանապարհի հարցն է։ ԱՄՆ-ն էլի վերադարձել է  այդ գործիքին, Ռուսաստանի համար անհարմարություններ պատճառելու ու Ուկրաինայում ավելի ճկուն լուծումների հակելու նպատակով։ Հենց այս համատեքստում տեղի ունեցավ Աբու Դաբիում հանդիպումը։ Վստահ եմ, որ պաշտոնական հաղորդագրությունը քողածածկույթ է, համոզված եմ, որ քննարկվել է ճանապարհի հարցը»,-ասաց  քաղաքագետը։

Նրա խոսքով, Բրյուսել կատարած այցն էլ Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների  տրամաբանական շարունակությունն է, նա համոզված է, ԵՄ-ն այս տարածաշրջանում առանց ԱՄՆ-ի չի կարող միայնակ այստեղ հարցեր լուծել։

«Եկեք թույլ տամ ինձ պնդում անել, որ ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձավ այն ելակետին, որտեղ գտնվում էր Եվրամիությունը»,-ասաց նա։

Մանրամասները՝ քիչ անց ձայնագրությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ նոր վարչակազմը վերադարձավ այն ելակետին, որտեղ գտնվում էր Եվրամիությունը. Քաղաքագետ