«Հրապարակ». Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»
Օրվա մամուլ
08:20 15/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը մտադիր է բարձրացնել Սահմանադրական դատարանի դատավորների և նախագահի առանց այն էլ բարձր աշխատավարձերը։ ՍԴ նախագահն այժմ 1 մլն 331 հազար դրամ է ստանում, առաջարկվում է 100 հազարով բարձրացնել։ ՍԴ  փոխնախագահը բարձրացումից հետո կստանա այնքան, որքան հիմա՝ նախագահը: Դատավորները ներկայիս մոտ 998 հազար դրամի փոխարեն կստանան 1 մլն 250 հազար։ Օրենքով սահմանվելու է նաև ՍԴ դատավորի աշխատավարձի 100 տոկոսի չափով հավելավճար։

Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»։ Հիմնավորումն այսպիսին է. «ՍԴ դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Հաշվի առնելով ՍԴ դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը և լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել դրան համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաև հավելավճարի տարբերակված մեխանիզմ»։

Իրականում, խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ Փաշինյանը որոշել է «գնել» այդ պայմանագիրը հաստատող մարմնի լոյալությունը։ Արդյունքում  հարկատուներիս գրպանից տարեկան հավելյալ մոտ 138 մլն դրամ՝ 300 հազար դոլար գումար լրացուցիչ կհատկացվի»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչո՞ւ է Փաշինյանը որոշել ՍԴ-ին «կաշառել»