«Վալիկո», որտեղ է ամենամաքուր ջուրը
Տնտեսություն
21:34 15/07/2025

«Վալիկո», որտեղ է ամենամաքուր ջուրը

Ամենամյա «Բնապահպանական արդյունավետության ինդեքսի» (EPI) վարկանիշով՝ 100 միավորը համապատասխանում է խմելու ջրի ամենաբարձր չափանիշին, իսկ 0 միավորը՝ խմելու ջրի ամենացածր որակին։

Ջրային ռեսուրսների սպառումը սպառնում է ավելի մեծ աղետով, քան նավթ չունենալը։ Ցավոք՝ Արցախի հետ միասին Ադրբեջանը զավթեց նաև խմելու ջրերի մեծ ռեսուրսներ։

Ջրային ռեսուրսներ ունենալու հետ մեկտեղ կարևոր է, թե որքանով է այն պիտանի՝ մաքուր։ Մաքուր ջուր ունենալը հավասարազոր է առողջ բնակչություն ունենալուն։

 EPI-ն դասակարգել է 180 երկիր՝ հիմնվելով կլիմայի փոփոխության մեղման, շրջակա միջավայրի վիճակի բարելավման և էկոհամակարգի կենսունակության պահպանման գործում նրանց առաջընթացի վրա(jnews)։ 

EPI թիմը հրապարակել է թարմացված արդյունքներ, որոնք ցույց են տալիս ամենամաքուր խմելու ջուր ունեցող և ամենաաղտոտ խմելու ջուր ունեցող երկրները։

EPI-ի տվյալներով՝ հետևյալ 10 երկրներն ունեն աշխարհի ամենամաքուր խմելու ջուրը.

  • Ֆինլանդիա՝ 100 միավոր
  • Իսլանդիա՝ 100 միավոր
  • Նիդերլանդներ՝ 100 միավոր
  • Նորվեգիա՝ 100 միավոր
  • Շվեյցարիա՝ 100 միավոր
  • Մեծ Բրիտանիա՝ 100 միավոր
  • Մալթա՝ 99.80 միավոր
  • Գերմանիա՝ 99.10 միավոր
  • Լյուքսեմբուրգ՝ 98.70 միավոր
  • Շվեդիա՝ 98.60 միավոր

Ամենացածր որակի խմելու ջուր ունեցող 10 երկրները.

  • Նիգեր՝ 1.50 միավոր
  • Նիգերիա՝ 5.00 միավոր
  • Տոգո՝ 5.20 միավոր
  • Բուրունդի՝ 5.40 միավոր
  • Մադագասկար՝ 6.00 միավոր
  • Էրիթրեա՝ 6.40 միավոր
  • Գվինեա-Բիսաու՝ 6.80 միավոր
  • Լեսոտո (Հարավային Աֆրիկա)՝ 7.30 միավոր
  • Կամերուն՝ 7.80 միավոր
  • Բուրկինա Ֆասո՝ 7.80 միավոր

Ինչ վերաբերում է Հայաստանին, Վրաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային՝   EPI ինդեքսով Վրաստանը 52-րդ տեղում է, Ռուսաստանը՝ 46-րդում,  Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցնում է 72-րդ տեղը, Ադրբեջանը՝ 106-րդն է։

 Հայաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Վալիկո», որտեղ է ամենամաքուր ջուրը