«Գնա՛»․ Աշոտյանի ասելիքը՝ Փաշինյանին
Քաղաքական
18:52 16/07/2025
Հայաստան

«Գնա՛»․ Աշոտյանի ասելիքը՝ Փաշինյանին

Փաշինյանը ժամանակից շուտ է ծերանում։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ասուլիսի ընթացքում Արմեն Աշոտյանի հասցեին հնչեցրած այն  արտահայտությանը, թե ծանոթ չէ գործին։

«Երկու տարի առաջ այս նույն օրերին, երբ կալանքի տակ էի, ինձ առողջություն մաղթեց, մոռացե՞լ է արդեն։   Չնայած, այսօր  այնքան «бред», զավեշտ ենք լսել, սուտ ու մանիպուլյացիա, որ իմ հարցը ամենափոքր հարցերից է»։

Փաշինյանն ասելիք չուներ Աշոտյանին, բայց Աշոտյանն ունի․ «Հարյուր անգամ ասել ենք՝ գնա՛»

  Անդրադառնալով այսօր Հայաստանում քաղաքաբանտարկյալների ազատության հարցին, Աշոտյանն ասաց․ «Իմ սատարումն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, որոնք, իմ հաշվարկով, 30-ից ավելի են այսօր, հայտնի և անհայտ անուններ, հոգևոր, աշխարհիկ, երիտասարդ, ցավոք նաև կին։ Պետք է, ցավոք, շեշտեմ, որ այս տարիների ընթացքում ընդդիմության և հասարակության կողմից չի հաջողվել մշակել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար ինստիտուցիոնալ պայքարի մեխանիզմ։ Ամեն քաղբանտարկյալ մնում է իր քաղաքական ընտանիքի, իր ընկերների, իրեն ճանաչող ԶԼՄ-ների հույսին, ընդդիմությունը սկսում է ոչ ուժեղ խաղալ քաղբանտարկյալների պարագայում։ Եվ, ցավոք սրտի, ոչ միայն Նիկոլին չեն կարողացել հեռացնել, այլ այդ քաղբանտարկյալների պաշտպանության ինստիտուցիոնալ հարց՝ քաղաքական, քարոզչական, տեղեկատվական դրսում, իրենց իրավունքների պաշտպանության չեն կարողացել լուծել»։

Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացի այս փուլում արդիական լինելու հարցին, ՀՀԿ-ական գործիչն արձագանքեց․ «Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ իմպիչմենտը որպես առաջարկ Հանրապետականի կողմից արած մնում է շատ մրցունակ և արդիական առաջարկ։ Մեր ընդդիմադիր գործընկերների կոնտր արգումենտները չեն դիմանում քաղաքական էս վայրիվերումների փորձությանը, և առհասարակ մեր ընդդիմադիր գզվռտոցը լրիվ այլևս ժամանակավրեպ է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Գնա՛»․ Աշոտյանի ասելիքը՝ Փաշինյանին