Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախի ներկայացուցչությունը փակելը եղել է Ադրբեջանի պահանջը. Ադրբեջանական ԶԼՄ
Երևանում Արցախի ներկայացուցչությանը շենքից զրկելը եղել է Ադրբեջանի պահանջը, որը հնչեցվել է Աբու Դաբիում։ Այս մասին գրել է ադրբեջանական Minval.az-ը:
«Հատկանշական է, որ շենքից նրանց (արցախցիներին-խմբ.) զրկելու որոշումը կայացվել է անցյալ շաբաթ Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայացած բանակցություններից հետո։ Ըստ երևույթին, Բաքուն այս հարցը բարձրացրել է հանդիպման ժամանակ, և Երևանը ստիպված է եղել արձագանքել։ Ավելի վաղ Երևանի կենտրոնում գտնվող անջատողականները թույլ էին տվել իրենց կոշտ հարձակումներ գործել Ադրբեջանի դեմ, ինչը զայրացրել էր Բաքվին և կասկածի տակ դրել Երևանի անկեղծությունը խաղաղ բանակցություններում»,-գրել էր աղբյուրը։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հայցադիմումը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանին։ Դեռևս առկա չէ տեղեկատվություն՝ հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ։
Նշենք, որ գույքի նկատմամբ Արցախի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։ Այդ գույքը տարիներ շարունակ եղել է Արցախի պաշտոնական ներկայացուցչությունը ՀՀ-ում, իսկ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից, ինչպես նաև՝ Արցախում էթնիկ զտումից և արցախցիների բռնի տեղահանումից հետո այս կառույցը եղել է միակ վայրը, որտեղ եղել է կապը՝ Արցախի իշխանությունների և բռնի տեղահանվածների միջև։
Այսօրվա ասուլիսում խոսելով Հայստանում Արցախի ներկայացուցչության շենքի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու մասին, Փաշինյանն ասել է՝ դա գույք է, որը պետք է պատկանի Հայաստանին։
«Ես չեմ էլ ուզում սեթևեթել, ուղիղ ասել եմ՝ չեմ կարող թույլ տալ, որ Հայաստանում 2-րդ պետություն լինի, պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի»,-նշել է նա։