Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դե ֆակտո ազդարարում են նախընտրական հեռուստաարշավի համակարգային մեկնարկ. Քաղաքական վերլուծաբան
«Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դե ֆակտո ազդարարում են նախընտրական հեռուստաարշավի համակարգային մեկնարկ: Նրանք հայտնել են «Կրթվելը նորաձեւ» է արշավի հեռուստատեսային ձեւաչափի մասին, որը, ենթադրաբար, լինելու է նրանց անցած դասախոսությունների տեսագրությունների հեռարձակում: Ինքս դեռ ամենասկզբից ասել եմ, որ այդ արշավի նպատակը ոչ թե կրթությունն է, այլ խորհրդարանի ընտրությունը: Որովհետեւ, երբ նպատակը կրթությունն է, արշավը կունենա բացարձակապես այլ բնույթ ու տրամաբանություն»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա շարունակում է.
«Այժմ, այսպես ասած դահլիճային ձեւաչափը տեղափոխվում է հեռուստաեթեր, ինչը դե ֆակտո լինելու է նախընտրական քարոզչություն: Ինչպիսին կլինի դրա էֆեկտը, չգիտեմ: Նիկոլ Փաշինյանի ներկայիս վարկանիշն ու խնդիրները այնպիսին են, որ ամենափոքր էֆեկտն անգամ նա իր համար կդիտարկի ձեռքբերում: Այդ տեսանկյունից ակնառու է նաեւ, որ նա հետեւողական աշխատում է եւ փորձում է «քարից PR էֆեկտ» քամել, օգտագործելով ցանկացած հնարավորություն:
Այս ֆոնին ուզում եմ դիտարկել այն, թե ինչ է կատարվում այսպես ասած մրցակից ճամբարում: Բացի իհարկե այն ապոկալիպտիկ կանխաատեսումներից ու հռետորաբանությունից, որ փոխանցվում է հանրությանը: Ընդ որում, ես նույնիսկ չեմ քննարկում՝ հիմնավո՞ր է այդ ապոկալիպսիսը, թե՞ ոչ: Էֆեկտի՞վ է, թե՞ ոչ: Սա պետք է լինի Փաշինյանի քաղաքական մրցակիցներին հետաքրքրող առանցքային հարցը:
Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ դա էֆեկտիվ չէ: Եվ սրա մասին առաջին անգամը չէ, որ խոսում եմ: Խոսում եմ դեռեւս 2021-ի ընտրությունից հետո, որ Հայաստանում չի կարող հանրության հետ աշխատանքում հաջողության հիմք լինել ապոկալիպսիսի հռետորաբանությունը: Եթե որեւէ քաղաքական ուժ ուզում է Հայաստանում ստեղծել քաղաքական նոր իրողություններ, հասարակական նոր տրամադրություններ, ապա պետք է փոխի հանրության հետ հարաբերության հարցում գլխավոր խաղադրույքը՝ «ապոկալիպսիսը»:
Որեւէ ընդդիմադիր ուժ Հայաստանում կառուցե՞լ է հանրության հետ հարաբերության բովանդակային մի շղթա, ռազմավարական երկխոսության համակարգ, որը հետեւողականորեն կմատուցի թեկուզ հենց նույնպիսի դահլիճային կամ հեռուստատեսային ձեւաչափով: Ոչ: Ամբողջ օրը նույն լսարանի ուղղությամբ կատարվող աշխատանք, նոր լսարանի ներգրավման գրեթե զրո մարտավարություն ու ռազմավարություն:
Եվ որեւէ մեկն ուզում է հավաստիացնել կամ համոզել, թե Հայաստանում որեւէ քաղաքական ուժ լրջորեն ուզում է իրավիճակի էական փոփոխությու՞ն, սկզբունքորեն մտածու՞մ է այդ մասին:
Ներեցեք, բայց մենք այս երեք տասնամյակում, եւ առավել եւս վերջին յոթնամյակում չափից շատ ու բազմազան բաներ ենք տեսել, միայն հռետորաբանությամբ առաջնորդվելու, միայն խոսքերով չափելու համար»։