Այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ դեպքեր կան. Փաշինյան
Քաղաքական
12:25 16/07/2025
Հայաստան

Այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ դեպքեր կան. Փաշինյան

«Բոլոր գործընթացները պատկերացրել ենք, պատկերացնում ենք ու կպատկերացնենք Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակներում»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ, ի՞նչ քննարկումներ կան այս ուղղությամբ, հայկական կողմի համար ինչի արտապատվիրակումը կարող է լինել ընդունելի։

 Ճանապարհի արտապատվիրակում 

Նա նշեց, որ հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ դեպքեր կան՝ մի մասից գոհ են, մի մասից դժգոհ են. «Օրինակ, Զվարթնոց օդավակայանի կառավարումը արտապատվիրակված է։ Չեմ կարծում, որ այդտեղ  որևէ ձևով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը խախտված է։

Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է։

Բայց դրանք շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը, դա շատ կարևոր է»։

Փաշինյանն ասաց, որ վարձակալության մասին է խոսվում․ «Մեր օրենսդրությամբ, ինչ նկարագրեցի, կոչվում է կառուցապատման իրավունք, և դրա տրամաբանությամբ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները որոշակի պայմաններում պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ կամ դառնում են Հայաստանի սեփականությունը։

«Ինչ վերաբերում է մեր խոստացած պարզացումներին։ Մենք ոչ թե ինչ որ մեկին ենք խոստացել, այլ մեր հրապարակված բրոշյուրի մեջ ենք խոստացել։ Մենք նկատի ենք ունենում, օրինակ, կենսաչափական անձնագրերի դեպքում անցման բոլորովին այլ կանոններ են գործում տվյալ երկրի իրավազորության շրջանակում և այլն։ 

Երկրները տարիֆային  առաջարկներ են անում բեռնափոխադրողներին, որպեսզի իրենց երկրով անցնելը ավելի գրավիչ լինի ֆինանսական, անվտանգային առումով։ 

Կան գաղափարներ, քննարկուներ։ Մի բան ակնհայտ է, մենք ուզում ենք, պատրաստ ենք Հայաստանը դարձնել տարանցիկ երկիր և տարածաշրջանային, և միջազգային, և համաշպարհային առումով, փորձենք հնարավորինս գրավիչ պայմաններ առաջարկել»։ 

Փաշինյանը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է և ուզում է, որ տրանսպորտային ենթակառուցվածքները տարածաշրջանում բացվեն, ներառյալ Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանից Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով, երկկողմ առևտրաշրջանառություն, միջազգային հաղորդակցություն Հայաստանից Ադրբեջանի տարածքով երրրոդ երկրներ, Ադրբեջանից Հայաստանի տարածքով երրորդ երկրներ և տարանցիկ փոխանակում։

«Խաղաղության պայմանագիր»

Արդյո՞ք քննարկվել է «խաղաղության պայմանագիրը» նախաստորագրել, ապա ստորագրել, նա ասաց. «Կա նաև այդպիսի գաղափար»։ 

Փաշինյանի խոսքով, ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում, այդ թվում՝ առկա տեքստի մեկնաբանության շուրջ առկա որոշակի տարընթերցումների, պրակտիկ որոշակի խնդիրների և  որոշակի անվստահության պատճառով։

Փաշինյանը վստահեցնում է՝ գերիների  մասին ամեն տեղ խոսվում է

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա որևէ բանակցություն, խոսակցություն, երբ գերիների հարցին չի տրվում պատշաճ, անհրաժեշտ տեղ։

Աբու Դաբիում Ալիևի հետ վերջին հանդիպման ժամանակ գերիների հարցը քննարկվե՞լ է, ի՞նչ հայտարարի են եկել հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Խոսվել է այդ թեմայով, եթե լիներ համաձայնություն կամ հայտարարված կլիներ, կամ իրականացված կլիներ»։ 

Հարցին՝ մամուլը գրեց, որ գերիների հարցով հրաժարվել եք դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նա ասաց. «Տեղյակ չեմ, ինչ հրապարակման մասին է»։

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության մասին 

Նա հայտարարեց, որ դիմել են կազմակերպությանն անդամագրվելու համար, դա տեղավորվում է Հայաստանի բալանասավորման ու բալասնավորված արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ։  Այն դիտարկմանը, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում կան ՀԱՊԿ անդամներ Փաշինյանը նշեց, որ ՀԱՊԿ-ն ուրիշ կազմակերպություն է, սա ուրիշ կազմակերպություն է, ինչ ունեն, ասել են ՀԱՊԿ վերաբերյալ, ուրիշ բան չկա ասելու։

Արդյոք՞ ԱՄՆ-ից ստացել են Սյունիք մարզով ճանապարհի մասին առաջարկ

Փաշինյանն ասաց, որ ԱՄՆ-ից ստացել են առաջարկ. «Պաշտոնականը, ոչ պաշտոնականը... դիվանագիտական աշխատանքի 90 տոկոսն  արվում է ոչ պաշտոնական»։  

«Այո, ԱՄՆ հետաքրքրված է, բայց միայն ԱՄՆ-ն հետաքրքրված չէ, Եվրամիությունն էլ է հետաքրքրված։ Մենք Եվրամիության հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք։ Այո»,- ասաս նա։ 

Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի վերաբերյալ բանակցությունների մասին ԵԱՀԿ ՄԽ առաջարկների մասին

Նա նշեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ից որևէ առաջարկ չի ստացել. «Ստացել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Սերժ Սարգսյանին արած առաջարկների մնացորդները։

ԱԺ–ում ասել եմ, որ այն թուղթը, որ դուք համարում եք, որ ես որպես առաջարկ ստացել եմ, այդ թուղթը սկսվում է  հետևյալ նախադասությամբ` Հայաստանի  և Ադրբեջանի նախագահներ... և այդ թուղթն ուղղված է  նախագահներին։ Ես երբեք Հայաստանի նախագահ չեմ եղել։ Այդ թուղթը չէր կարող հասցեագրված լիներ ինձ»։ 

Նա նաև ասաց. «Ես ինչ եմ զիջել։ Ես ոչ մի բան չեմ զիջել։ Ես ընդհանրապես, ոչ մի բան չեմ զիջել»։ Փաշինյանի խոսքով, Հայաստանի վերջին տարիների պատմությունը ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների պատմություն է. «Տղաները զոհվեցին, որ Հայաստանն, ի վերջո, դառնա անկախ պետություն»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Հայաստանում արտապատվիրակման շատ դեպքեր կան. Փաշինյան