Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավում գտնվող համանուն նահանգի Դարաա քաղաքի վրա։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական SANA պետական լրատվական գործակալությունը:
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է այսպես ասած՝ ցավոտ հարվածներով, եթե Սիրիայի կառավարությունը չդադարեցնի Սիրիայի հարավում գտնվող Սուվեյդա շրջանի համայնքներից մեկի վրա հարձակումները:
Ավելի վաղ սիրիական Syria TV հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելական ինքնաթիռները մի շարք ավիահարվածներ են հասցրել Դամասկոսի կենտրոնում գտնվող Գլխավոր շտաբի շենքին, ինչպես նաև նախագահական պալատի տարածքին: Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի մայրաքաղաքի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով վիրավորվել է առնվազն 13 մարդ: