Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Առողջություն
22:52 16/07/2025
Հայաստան

Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել 11-ամյա երեխա՝ օձի խայթոցով։ Սպիտակի բժշկական կենտրոնից հայտնում են, որ հարազատների փոխանցմամբ՝ օձը երեխային խայթել է նախորդ օրը, ինչի մասին սակայն իրենք իմացել են այսօր ևանմիջապես տեղափոխել հիվանդանոց։

Արդեն ԲԿ-ում շտապ կարգով կազմակերպվել են համալիր բոլոր հետազոտությունները։ Իրականացվել է օձի խայթած վերքի առաջնային մշակում, ցուցաբերվել համապատասխան բուժօգնություն։ Երեխայի վիճակը գնահատվում լավ։

Խորհրդակցություն է իրականացվել մարզի գլխավոր վարակաբանի հետ, տեղեկացվել է նաև ՀՎԿԱԿ-ին։

Օձի խայթոցով մեկ այլ տուժած էլ բժշկական կենտրոն է դիմել ժամը 19։00-ի սահմաններում։

Այս դեպքում էլ օձը խայթել էր 14-ամյա երեխայի։ Տեղեկացվել են բոլոր կառույցները, այդ թվում` ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային վարչությանը: Վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի հանձնարարականով ժամանել են նաեւ Սպիտակի ՀՓՋ-ի փրկարարները:

Տուժածն ստացել է անհրաժեշտ համապատասխան բուժօգնություն, այդ թվում` հակաթույն։

«Հարգելի քաղաքացիներ, օձի խայթոցի ցանկացած դեպքի ժամանակ անհապաղ դիմեք բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն, այդ թվում՝ հակաթույն ստանալու համար։

Ինքնաբուժումը վտանգավոր է և կարող է բարդությունների պատճառ դառնալ»,- հայտնում են ԲԿ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպիտակում օձի խայթոցով 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց