Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու պատճառով տղաների են ծեծել ու ձերբակալել
Քաղաքական
22:48 16/07/2025

Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու պատճառով տղաների են ծեծել ու ձերբակալել

Ստամբուլի Բայրամփաշա շրջանում ոստիկանները ծեծի են ենթարկել, ապա ձերբակալել 2 եղբայրների՝ մեքենայում քրդական երաժշտություն լսելու համար։  Ահմեթ և Ումիթ Քայաները նշել են, որ այս ամենի առջև են կանգած քրդական երաժշտություն լսելու համար ու կատարվածը որակել են որպես անմարդկային վերաբերմունք։ 

Նրանք պատմել են, թե դեպքը ինչպես է տեղի ունեցել։ Նրանք կանգ են առել, երբ տեսել են, թե ինչպես են ոստիկանները լուսանկարում իրենց մեքենան և հարցրել, թե ինչ իմաստ ունի լուսանկարելը։  Ոստիկաններն ասել են, որ դուք չեք կարող քրդական երաժշտություն լսել ու նրանց անվանել են «ահաբեկիչ»։

Դրանից հետո ոստիկանները իրենց ուղղությամբ զենք են պահել ու նրանց են մոտեցել նաև ինչ-որ մարդիկ, որոնք ըստ նրանց՝ եղել են գաղտնի ոստիկաններ ու ծեծի են ենթարկել։

Եղբայրները նշել են, որ ոստիկանները ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ չէին։ Տղաները հայտնել են, որ եթե մեքենայում հնչեր «Երջանիկ է նա, ով թուրք է» երգը, այս ամենը տեղի չէր ունենա։

«Էրմենիհաբերը» նշում է, որ ձերբակալված երիտասարդները, ըստ լուրերի, դատարանի կողմից ազատ են արձակվել «դատական ​​վերահսկողության ներքո»:

Panorama.am-ը հիշեցնում է, որ ընդամենը վերջերս էր Թուրքիայի նախագահ Էրդողանը ծաթերի տակ ելույթ ունենում, թե՝ «մենք՝ թրքերս, քրդերս ու արաբներս...»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամբուլում ոստիկանները քրդական երաժշտություն լսելու պատճառով տղաների են ծեծել ու ձերբակալել