Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան
Քաղաքական
13:05 16/07/2025
Հայաստան

Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան

«Ես չեմ կարող արշավ ծավալել եկեղեցու դեմ,  Հայ Առաքելական եկեղեցին ինձ ու իմ ընտանիք համար սրբություն են, չենք կարող արշավել եկեղեցու դեմ»,- ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով եկեղեցու դեմ իր և իշխանության արշավի մասին հարցերին։

Նա նշեց, որ այն, ինչ-որ անում են, հանուն եկեղեցու է. «Եկեղեցու և Մայր Աթոռի նորոգման այս անհրաժեշտության, անխուսափելություն մասին եմ բարձրաձայնել։ Եթե որևէ մեկը եկեղեցու հավատավոր հետևորդ է, չի կարող անտարբեր հետևել եկեղեցու անկմանը»։

Նիկոլ Փաշինյանը նզովքի վերաբերյալ հայտարարությանն արձագանքեց Սաղմոսով։

«Դուք ուզում եք ասել, որ կուսակրոնության ուխտը խախտած մարդիկ կարող են ինձ նզովե՞լ։ Ես կարող եմ իրենց նզովել, բայց չեմ նզովում իրենց, ես ասել եմ՝ առաջնորդելու եմ Վեհարանն իրենցից ազատելու գործընթացը, նզովքի կարիք չկա»,- ասաց  Փաշինյանը։

Նզովքի հետ կապված նաև հումորային արձագանք հնչեցրեց. «Վերջերը ձախ ոտքս ցավում էր, դիմեցի բժշկին, ոնց հետազոտեցին, ասացին «բժշկական ոչ մի պատճառ չկա, ըստ ամենայնի՝  չոռ է կպել»։ Ենթադրում եմ, որ կապ ունի այս իրադարձությունների հետ։ Իհարկե, սա հումոր է, ոչ ավելի»։ 

Փաշինյանը հայտարարեց, որ Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից։

«Մեկդ ինչո՞ւ չեք ասում՝ դուք վարչապետի օրգանների հետ ի՞նչ կապ ունեք»

Եկեղեցու, հոգևորականների մասին գրառումներում օգտագործվող  բառապաշարին մասին հարցին ի պատասխսն՝ Փաշինյանն ասաց. «Եթե կաթողիկոսը կարող է հանրային կերպով շոշափել վարչապետի օրգանները, ինչպես դուք եք ասում, վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը և իր սկզբունքները, հանրության առաջ իր հոգևոր բարեվարքությունը։

Մեկդ ինչո՞ւ չեք ասում, հոգևոր ծառայության մեջ գտնվող մարդ, դուք վարչապետի օրգանների հետ ի՞նչ կապ ունեք, բա հայորդյաց տների երեխաները ձեզանից ի՞նչ են սովորելու։

Որ վերջին հայհոյանքներն են ասում վարչապետի հասցեին, ինքն էդ ժամանակ երկրի ղեկավար չի, հենց ինքն իրեն սկսում է պաշտպանել, մեկ էլ ասում են՝ ոնց, երկրի ղեկավարն այս ինչ ա ասում։

Երբ որ վարչապետի օրգանների հետևից են ընկել, ինքն էդ ժամանակ երկրի ղեկավար չի, երբ այնպիսի փաստարկ է բերում, որ էլ շարունակություն չլինի, բոլորը հիշում են, թե երեխաներն ի՞նչ պետք է սովորեն։ Երեխաները պետք է սովորեն, որ ճշմարտությունը պետք է պաշտպանել»։

Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության ո՞ր հոդվածով է առաջնորդվում Գարեգին Երկրորդի և եկեղեցու որոշ բարձրաստիճանների նկատմամբ իր գործողություններում 

Փաշինյանն ասաց. «Ես գործում եմ Հայ Առաքելական սուրբ եկեղեցու նորոգման ու փրկության օրակարգի շուրջ, գործում եմ առաջին հերթին որպես եկեղեցու հավատավոր հետևորդ»։

Փաշինյանը մեկ այլ հարցի պատասխանելով՝ նշեց. «Հիսուս Քրիստոսն ինձ համար իդեալ է, իմ հարազատն է, Հիսուս Քրիստոսը իմ ուսուցիչն է, իմ Աստվածն է, իմ հոգին է, իմ սիրտն է, Հիսուս Քրիստոսը իմ միտքն է, ինձ համար բացարձակ արժեք է։ Ես ապրում եմ Հիսուս Քրիստոսով, հավատում եմ, որ ինձ առաջնորդում է»։ 

Ըստ Փաշինյանի՝ «եթե Կաթողիկոս համարվող անձն ունի զավակ, եկեղեցու ամբողջ ունեցվածքը, փաստորեն, այդ զավակի ժառանգությունն է»

Նա նշեց, որ մեկ այլ խնդրի մասին է ուզում խոսել ու ուշադրություն հրավիրեց դրա վրա. «Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կանոնադրությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսը  Հայ առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է։

Ոչ միայն կաթողիկոսը, նաև կուսակրոն քահանան, մեր ուսմունքի համաձայն, ամուսնացած է եկեղեցու հետ։ Եպիսկոպոսն անձնական կյանք չունի, մեր ուսմունքի համաձայն, ամուսանցած է եկեղեցու հետ, առավել ևս՝ կաթողիկոսը։

Այն փաստով, որ եթե մենք Կտրիճ Ներսիսյանին համարենք Ամենայն Հայոց կաթողիկոս, ինքը Հայ Առաքելական եկեղեցու ունեցվածքի միակ տերն է, և, ստացվում է, որ իր զավակն այդ ամեն ինչի ժառանգորդն է։ Այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցու ամբողջ ունեցվածքը, եթե մենք այս պրոցեսները չկանգնեցնենք, կարող է պարզվի, որ ինչ-որ մասնավոր անձի սեփականությունն է։

Այն փաստով, որ Կաթողիկոս համարվող անձն ունի զավակ, եկեղեցու ամբողջ ունեցվածքը, փաստորեն, այդ զավակի ժառանգությունն է։ Սա է, որ այսօր պետք է կանխել»։

Փաշինյանը եկեղեցու դեմ արշավի մասին մեկ այլ հարցի պատասխանելիս՝ ասաց. «Ես դժվարանում եմ աղոթել մի մարդու հետ, ով Աստծուն չի հավատում։ Ես Կտրիճ Ներսիսյանի հետ շփման որոշակի փորձ ունեմ, այդ թվում որպես վարչապետ, երկար շփումների ընթացքում ոչ մի հոգևոր թեմա չի առաջարկվել նրա կողմից, ասենք՝ ցեմենտ, բետոն, գազել, փող, առնել, ծախել, արտահանել, ներմուծել»։

  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վեհարանն ազատելու ենք այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցինք Սերժ Սարգսյանից. Փաշինյան