Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից
Քաղաքական
10:19 16/07/2025
Տարածաշրջան

Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից

Եվրամիությունը մեծացնում է Վրաստանի կառավարության վրա ճնշումը։ Մինչև օգոստոսի 31-ը Եվրահանձնաժողովը նամակ կուղարկի Թբիլիսի՝ սպառնալով կասեցնել վիզաների ազատականացումը։ Եվրանյուզի հաղորդմամբ, ԵՄ-ն պահանջում է, որ Վրաստանը դադարեցնի այն, ինչը եվրոպական կառույցները անվանում են «ժողովրդավարական սկզբունքներից նահանջ»։ Հնարավոր սահմանափակման մասին հայտարարվել է երեքշաբթի օրը Բրյուսելում կայացած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում։

«Մինչև հիմա մեր դիրքորոշումն այն է եղել, որ չենք ուզում ցավ պատճառել վրաց ժողովրդին։ Եվ առանց վիզայի ռեժիմի կորուստը, անշուշտ, կազդի նրանց վրա, բայց միևնույն ժամանակ դա ԵՄ-ի նկատմամբ վստահության հարց է»,-ասել է Եվրոպական Միության արտաքին քաղաքականության վարչության պետ Կայա Կալասը։

Միլիոնատեր գործարար Բիձինա Իվանիշվիլիի կողմից վերահսկվող «Վրացական երազանք» կուսակցության կարծիքով, ԵՄ-ն ձգտում է ազդել և վախեցնել վրացական հասարակական կարծիքը՝ հաջորդ տարվա հոկտեմբերին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանը կարող է զրկվել ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմից