«Հրապարակ». Ովքեր կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին
Օրվա մամուլ
08:14 16/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Ովքեր կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տևական ժամանակ է` լուրեր կան ՀԱԿ-ՀՀԿ բանակցությունների մասին, որ հաջորդ ընտրություններին նոր ճակատով, նոր դեմքով մասնակցեն։ Կողմերը, իհարկե, հերքում են և հերքելու են, քանի դեռ այն միս ու արյուն չի ստացել: Սակայն պարբերաբար լրատվամիջոցներում լուրեր են սպրդում այդ մասին:

Մոտ մեկ տարի առաջ լուրեր տարածվեցին, թե նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, նախկին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը և ուրիշներ բանակցում են հնարավոր միավորման շուրջ։ Հիմա լուրեր կան, որ տարբեր կոնֆիգուրացիաներ են քննարկվում: Օրինակ, այս անձանց մի մասը կարող է լինել, կարող է և չլինել:

Կարող են միանալ նաև «Ապրելու երկիրը», Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակ» կուսակցությունը, անգամ Էդմոն Մարուքյանի ԼՀԿ-ի անունն է հնչում: Այսինքն, այն բոլոր անձանց և ուժերի, որոնք ո՛չ նախկինների հետ են ասոցացվում, ո՛չ ներկաների և կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ովքեր կարող են հավակնել «երրորդ ուժի» տեղին