Ալեն Սիմոնյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը
Քաղաքական
14:02 17/07/2025
Հայաստան

Ալեն Սիմոնյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ Ալեն Սիմոնյանը և Մարիամ Մարգարյանն ամուսնալուծվել են։

Ալեն Սիմոնյանը նույնպես հաստատել է լուրը՝ նշելով, որ շատ է ցավում տեղի ունեցածի համար և չի ցանկանում ավելին ասել այդ առանչությամբ։

Ավելի վաղ Irakanum.am-ն էր գրել այդ մասին՝ նշելով, որ  նրանք դիմել են Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն և հայտնել ամուսնալուծվելու իրենց ցանկության մասին։ Եվ, օրենքի համաձայն, նրանց տրվել է մի քանի ամիս ժամանակ, որպեսզի գործընթացն ավարտին հասցվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեն Սիմոնյանը հաստատել է ամուսնալուծության մասին լուրերը