Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահի հետ քննարկել է ՀԷՑ-ի հետ կապված հարցեր
Քաղաքական
11:23 17/07/2025
Հայաստան

Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահի հետ քննարկել է ՀԷՑ-ի հետ կապված հարցեր

ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին։

Պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների ոլորտում առկա մի շարք արդիական խնդիրներ և դրանց կարգավորման հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ կապված հարցերին՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների արդյունավետ և հուսալի կառավարման համատեքստում։

Վ. Խաչատուրյանը կարևորել է նման ենթակառուցվածքների կայուն ու անվտանգ գործունեության անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ արտակարգ իրավիճակներում ժամանակավոր կառավարման մեխանիզմների օրենսդրական հստակեցումը հանդիսանում է կարևոր օրակարգային հարց։

Մեսրոպ Մեսրոպյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները, ինչպես նաև ապագա նախաձեռնությունները՝ ոլորտի զարգացումն ապահովելու և արդյունավետ կարգավորումներ ներդնելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վահագն Խաչատուրյանը ՀԾԿՀ նախագահի հետ քննարկել է ՀԷՑ-ի հետ կապված հարցեր