«Հրապարակ». Եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունները ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն
Օրվա մամուլ
08:23 17/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունները ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետական ապարատում դեռ հնուց ավանդույթ կա` աշխատասենյակներում խունկ վառելու, որը նաև ախտահանիչ դեր ունի։ 2 տարբեր նախարարությունների աշխատակիցներ պատմեցին, որ ղեկավարությունը հրահանգել է այլևս նման բան չանել: Պատճառաբանել են, որ շենքի անվտանգության համակարգն այդ ծուխն ընկալում է իբրև հրդեհի նշան, և շչակներն են միանում, անվտանգության համակարգը, արտակարգ դրություն է ստեղծվում գերատեսչություններում։

Սակայն աշխատակիցները չեն հավատում այդ վարկածին, կարծում են, որ Եկեղեցուն պատերազմ հայտարարած քաղաքական իշխանությունները պարզապես հիմա ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն և կատաղում են, որ հավատացյալ հանրությունը չի ընկրկում իրենց արշավից և չի հրաժարվում կրոնական սովորույթներից»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Եկեղեցուն պատերազմ հայտարարած իշխանությունները ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն