ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ
Քաղաքական
20:00 17/07/2025
Հայաստան

ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը:

Օրերս մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն այսօր ազատվել է Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից: 

 Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում հայտարարել էր, որ այս փուլում պետք է վերցնեն ՀԷՑ-ի կառավարումը և կվերցնեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՏԿԵՆ-ը հաղորդում է ներկայացրել ՀԾԿՀ ՀԷՑ-ի խախտումների վերաբերյալ