Բանտապետը ներկայացրել է ազատազրկված անձանց պահման պայմանները
Իրավունք
19:49 17/07/2025
Հայաստան

Բանտապետը ներկայացրել է ազատազրկված անձանց պահման պայմանները

Հուլիսի 17-ին Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն Արդարադատության նախարարությունում հանդես է եկել «Քրեակատարողական համակարգի առանձնահատկությունները և զարգացման տեսլականը» բանախոսությամբ «Իրավունքի ամառային դպրոց 2025» ծրագրի շրջանակներում։

Ծովինար Թադևոսյանն ուսանողներին ներկայացրել է Քրեակատարողական ծառայության կառուցվածքը, հիմնական խնդիրները և գործառույթները, խոսել դատապարտյալների անվտանգային գոտիների տեսակների, պատժի կրման առանձնահատկությունների մասին։ Ծառայության պետը ներկայացրել է նաև ազատազրկված անձանց պահման պայմանների շարունակական բարելավման, վերջիններիս վերասոցիալականացման և դրական վարքագծի ձևավորման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բանտապետը ներկայացրել է ազատազրկված անձանց պահման պայմանները