Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեխաներին փողոցով անցկացնող 61-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության բաժին
Օրերս սոցցանցերում տեսանյութ էր շրջանառվում թե ինչպես Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում էր փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։
Տեսանյութում երևում էր նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։
ՆԳ նախարարութունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։
61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Հարգելի՛ քաղաքացիներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել միայն ու միայն թույլատրված հատվածներով․ յուրաքանչյուր աննշան թվացող խախտում կարող է կյանք արժենալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»,-նշում են ՆԳ նախարարությունից։