Արփինե Լպուտյանը «Smart Moves Summit 2025» միջազգային համաժողովում հանդես կգա որպես բանախոս
Սպորտ
10:54 18/07/2025
Հայաստան

Արփինե Լպուտյանը «Smart Moves Summit 2025» միջազգային համաժողովում հանդես կգա որպես բանախոս

Հայաստանի շախմատի ակադեմիայի ներկայացուցիչ Արփինե Լպուտյանը «Smart Moves Summit 2025» միջազգային համաժողովում հանդես կգա որպես բանախոս և կընդգծի 2011 թվականից ի վեր ակադեմիայի կողմից իրականացվող կարևոր նախաձեռնությունը՝ շախմատը որպես պարտադիր առարկա հանրակրթական դպրոցների ծրագրում ներառելու փորձի շրջանակում։ Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։ 

Համաժողովը տեղի է ունենալու ԱՄՆ Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում օգոստոսի 4–5-ին, և համախմբելու է շախմատի, կրթության և նորարարության ոլորտի առաջնորդների՝ քննարկելու շախմատի ազդեցությունը կրթության, հավասարության, ռազմավարության և երիտասարդության զարգացման վրա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder