Երևանում բացվեց Ազնավուրի արձանը. «Ազնավուրը հավատում էր այս երկրի ուժին, մշակույթին, այս երկրի ապագային»
Հասարակություն
12:02 18/07/2025
Հայաստան

Երևանում բացվեց Ազնավուրի արձանը. «Ազնավուրը հավատում էր այս երկրի ուժին, մշակույթին, այս երկրի ապագային»

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, բացվեց մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը։ Արձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է։ 

Ազնավուր հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը  նախ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր  այս նախագիծն իրականություն են դարձել։  Նա նշեց, որ այս արձանը պատկանում է  ողջ հայ ժողովրդին, նաև այն մարդկանց, ովքեր համաշխարհային կտրվածքով սիրել են Ազնավուրին, շարունակում են սիրել նրան։

«Հայրս երբ գալիս էր Երևան, կանգ էր առնում «Երևան» հյուրանոցում, սիրում էր պատշգամբից դիտարկել այս հրապարակը, որը լեցուն էր կյանքով ու պատմությամբ։ Շատ հուզիչ է, որ այսօրվանից Ազնավուրը կլինի այս հրապարակում։

Հայրս սիրահարված էր Հայաստանին, սիրում էր Հայաստանը կրքոտ, ոչ միայն արտացոլում էր իր բառերով, այլ իր կողմից իրականացված գործունեությամբ։

Նա կրել է Հայաստանն իր սրտի ներքո և համաշխարհային բոլոր հարթակներում։ Նա հավատում էր այս երկրի ուժին, հզորությանը, նա հավատում էր այս երկրի մշակույթին, հավատում էր այս երկրի ապագային։

Այդ իսկ պատճառով նա շատ խրախուսեց որպեսզի մենք՝ իր ընտանիքը, ժամանի ու հաստատվի այստեղ, որպեսզի կարողանանք ապրեցնենք, իրականցնություն դարձնենք իր գաղափարները»,- ասաց Նիկոլա Ազնավուրը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսապն Օլիվիե Դըկոտինյին  նշեց՝ Ազնավուրը փարիզյան տղա էր, բայց մշտապես հիշում էր, որ նաև հայաստանցի էր։

«Այն փաստը, որ այստեղ զետեղվում է Ազնավուրի արձանը, միաձուլում է իր երկու ինքնությունները՝ փարիզցի և հայաստանցի լինելը։ Նա մշտապես նշում էր՝ 100 տոկոսվ հայ էր, 100 տոկոսով ֆրանսիացի»,- ասաց դեսպանը։

Քանդակագործ Դավիթ Մինասյանն պատմեց, երբ հայտարավել է մրցույթ՝ սկսել է մտածել, թե ինչպիսին պետք է լինի արձանը ու հասկացել է, որ Ազնավուրի քանդակը չպետք է ունենա պատվանդան, պատվանդանի կարքի չունի, պետք է լինի օդում, թռիչքի մեջ ու ստացա այս արձանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder