Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արա Պողոսյանը զգուշացնում է Իրանին՝ Արցախի նկատմամբ կիրառված «ձեռագրի» մասին
Քաղաքագետ Արա Պողոսյանն անդրադարձել է «Israel hayom»-ի մի հրապարակման; Նա գրում է, որ հոդվածն առաջին հայացքից սովորական քննարկում է, բայց հոդվածում մի հետաքրքիր միտք կա. «Թրամփի վարչակարգի պաշտոնյաները պատրաստել են «համակարգային» ծրագիր Իրանի միջուկային պոտենցիալի «ամբողջական ոչնչացման», որը պետք է լինի Իրանի 6 միջուկային օբյեկտների մեկ շաբաթյա անդադար ռմբակոծությունների միջոցով»։ Այնուհետև թերթը հայտնում է, որ նախագահ Թրամփը մերժել է։
«Իհարկե սովորական գործընթաց էր, երբ պետությունները տարբեր սցենարներ և ռազմավարական պահեստային որոշումներ ունենան ամենատարբեր իրավիճակներում կոնկրետ լուծումներ առաջարկելու համար, սակայն այս պարագայում, եթե հաշվի առնենք Իսրայելի և ԱՄՆ գործողությունների հաջորդականությունը, ԵՄ առաջատար երկրների կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների պատրաստումը, կարելի է կատարել զգուշավոր կանխատեսում, որ Իրանի դեմ նոր ռազմական գործողություններ են նախապատրաստվում։
Ի դեպ` Սիրիայում տեղի ունեցողին Իսրայելի մասնակցությունն էլ իր հերթին այս ամբողջ պատկերի մի մասնիկն է։
Այս անգամ Իսրայելի հարվածները կլինեն առավել քան անսպասելի, կփոխվի դրանց բնույթը, մեթոդաբանությունը, ուղղությունները։ Այս ձեռագիրը արդեն մեկ անգամ կիրառվեց Արցախում 2016-ին որպես հետախուզական, իսկ 2020-ին արդեն հիմնական։
Հիմա Իրանը իսկապես լրջագույն աշխատանք ունի կատարելու` ներսում հատկապես, և դրսում»,-վերլուծում է Պողոսյանը։