Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
Ռուսաստանի հետ առճակատման պատճառով Ադրբեջանն այսօր չի մասնակցում Մոսկվայում անցկացվող ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Այս մասին հայտնել է «Թրենդ» գործակալությունը։
«Ավանդաբար, ԱՊՀ միջոցառումներին հանրապետությունը ներկայացնում է փոխվարչապետ Յագուբ Էյուբովը։ Սակայն նա չի մասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին։ Պատճառների թվում են Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները և անցյալ տարվա վերջին տեղի ունեցած AZAL ինքնաթիռի կործանումը», - ասել է գործակալության աղբյուրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքուն գոհ չէայդ իրադարձություններին Մոսկվայի արձագանքից։