Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պակիստանում մուսսոնային անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 159-ի
Պակիստանի Փանջաբ նահանգում վերջին 24 ժամվա ընթացքում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 63 մարդ, վնասվածքներ է ստացել մոտ 300 մարդ։ Նման տվյալներ են հրապարակել միջագային ԶԼՄ-ները՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հրապարակած վիճակարությունը։ Զոհվածների թվում մեծ թվով երեխաներ կան։
Հունիսի վերջից ի վեր Պակիստանում անձրևներից մահացածների թիվը հասցել է առնվազն 159-ի։ Հինգշաբթի օրվա տեղատարափ անձրևները ջրհեղեղների և շենքերի փլուզումների պատճառ են դարձել։
Առավոտյան փրկարարական խմբերը նավակներ են գործի դրել՝ գետից հարավ գտնվող գյուղերից ընտանիքներին տարհանելու համար, սակայն կեսօրին ջուրը սկսել էր նահանջել։
«Երեխաները օգնություն էին կանչում, իսկ կանայք տանիքների վրա թափահարում էին իրենց շալերը՝ աղաչելով փրկություն», - ասել է Լադիան գյուղի 51-ամյա ֆերմեր Թարիք Մեհբուդ Բհատտին։