Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը»․ 100-ամյա վաղեմության քաղաքական ծրագիր
«Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» աշխատությունը ո՛չ ճանապարհի, ո՛չ ընդհանրապես տրանսպորտային կապերի մասին չէ։ Այն իր բնույթով քաղաքական ծրագիր է, որը նոր չի ծագել, այսինքն՝ 2020 թ․-ին։ Այն ունի ավելի քան 100-ամյա վաղեմություն և տարբեր շրջափուլերում փորձ է արվել այդ ծրագիրը իրականություն դարձնել»,- այս մասին «Թուրանի ճանապարհի հայկական սեպը. «Զանգեզուրի միջանցքի» հիմնահարցը» գրքի շնորհանդեսին ասաց համահեղինակ թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Ըստ թյուրքագետի՝ ծրագրի իրականացման գլխավոր խոչընդոտներից մեկը եղել և մնում է Սյունիքի մարզը, որը թուրքական պատմագիտության մեջ, թուրքական քաղաքական աշխարհագրության և աշխարհաքաղաքականության մեջ հենց այդ անունով էլ կոչում է։
««Զանգեզուրի միջանցք» տերմինի ընտրությունը 2020 թ․-ից հետո պատահական չի եղել։ Ուստի, մեր խնդիրն է եղել նախ՝ դա ցույց տալ և գիտականորեն հիմնավորել՝ օգտվելով գերազանցապես թուրքական աղբյուրներից, ադրբեջանական աղբյուրներից, արխիվային փաստաթղթերից և այլն, միևնույն ժամանակ մենք ցույց ենք տվել, թե ինչ հնարավոր ճանապարհ կարող է այդ ծրագիրը ունենալ, և դրա որպես հնարավոր արդյունքներից մեկը հետևյալն է, որ առաջիկա ամիսներին հաշվի առնելով շինարարական աշխատանքների ընթացքը և դրանց ժամկետները, մենք սպասում ենք, որ այս թեմայով Թուրքիայի և Ադրբեջանի գործադրած ճնշումը Հայաստանի և հայության վրա է՛լ ավելի մեծանալու , որտեղ իրենք Արցախի օկուպացված հատվածում արդեն իսկ մոտենում են շինարարության ավարտին»։
Փորձագետի գնահատմամբ՝ հակազդեցության ճանապարհները մի քանիսն են։
«Դրանցից մեր բաժին անելիքը՝ այդ մասին խոսել, բարձրաձայնել, պարզաբանել և բացատրելն է, քանի որ ականատես ենք լինում, թե ինչպես է տեղի ունեցողը ներկայացվում որպես ուղղակի ճանապարհի մասին զրույց։ Հորինվել են տարբեր տերմիններ, որոնք առաջին հայացքից ոչ մի վնասակար բան իրենց մեջ չեն պարունակում և դրանք կարծես՝ ոչ մի առնչություն չունեն վտանգավոր որևէ երևույթի հետ, իրականում, սակայն, մենք գործ ունենք փաստացի ամբողջությամբ թուրքական ծավալապաշտական ծրագրի հետ, և առաջին հերթին պետք է դա ներկայացնել»,- ասաց Գեղամյանը