Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանում կատարվող երթևեկության փոփոխություններում լինելու են փոփոխություններ. Ավինյան
«Երևանում իրականացվող երթևեկության բոլոր փոփոխությունները մեկ հիմնական նպատակ ունեն՝ ընդգծել հանրային տրանսպորտի առաջնահերթությունը, հանրային տրանսպորտին առաջնահերթյուն տալ, որոշ դեպքերում պետք է նաև ի հաշիվ ավտոմեքենաների լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նշեց, որ մեկ ավտոբուսը միջինացված տեղափոխվում է մոտավարապես 60 մեքենային հավասար մարդ։
«Ամառվա շրջանն այն շրջանն է, որի ընթացքում փոփոխությունները, փորձարկումները պետք է կատարվեն։
Փոփոխություններ առաջարվում են Իլ դը Ֆրանս ինստիտուտի կողմից հստակ հաշվարկների հիման վրա։ Փոփոխությունները լինելու են շարունակական, եղած փոփոխություններում կլինեն փոփոխություններ ըստ իրավիճակի, ծանրաբեռնվածության, բայց գործընթացը, որ առաջնահերթությունը տրվելու է հանրային տրանսպորտին, հանրային տրանսպորտով երթևեկող քաղաքացիներին։
Պատասխանելով եկեղեցու դեմ իշխանության արշավի մասին հարցերին՝ Տ.Ավինյանն ասաց. «Կեղծավորության մեջ ապրելը շատ սխալ բան է, եթե ճշմարտություն է բարձրաձայնվում, անպայման դրա հետևից պետք է գնալ։ Այն, ինչի վրա երկար ժամանակ աչք է փակվում, որոշ հանգամանքներից ելնելով, վաղ թե ուշ այդ կեղծավորությանը պետք է վերջ տրվի»։
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջնորդելու է «Վեհարանը Վեհափառից ազատելու» գործընթացը, արդյո՞ք ինքը միանալու է այդ խմբին, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն մարդ իր տեղում իր գործը կատարելու է»։
Ինչ վերաբերում է երկու ամսով կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանի նկարնեով և «Ազատություն» գրառմաբ պաստառները հանելուն, Ավինյանն ասաց. «Ընդամենն օրինականության պահպանման խնդիր է։ Բայց մենք նաև որոշ առումով հասկանալով ընտանիքի դրությունը, կան տեղեր, որոնց չենք մոտեցել»։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն նաև պարզաբանեց, թե ինչու չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստին. «ՔՊ քաղաքական ժողովին չմասնակցելը կապված էր իմ և կնոջս ամուսնության 10-ամյակով»։