Սոչիից՝ ռոտավիրուս, Թուրքիայից՝ էնտերովիրուս, Եգիպտոսից՝ դենգե տենդ. Հնարավոր հիվանդությունների մասին զգուշացում զբոսաշրջիկներին
Աշխարհում
16:58 18/07/2025
Աշխարհ

Սոչիից՝ ռոտավիրուս, Թուրքիայից՝ էնտերովիրուս, Եգիպտոսից՝ դենգե տենդ. Հնարավոր հիվանդությունների մասին զգուշացում զբոսաշրջիկներին

Ամառային արձակուրդներից հետո զբոսշրջիկները հուշանվերների հետ որպես հուշ տանում են մի շարք հիվանդություններ։ Հանգստի ընթացքում ձեռք բերած հիվանդությունների թոփում աղիքային հիվանդություններն են, հերպեսը, միջատների կծելու հետևանքով առաջացող խնդիրները։

Ռոտավիրուսային և էնտերովիրուսային վարակները հիմնական խնդիրը կեղտոտ ձեռքերով սնվելու հետևանքով են ի հայտ գալիս, հանդիպում են ավելի հաճախ այն դեպքերում, երբ հանգիստը  վրանային է, չկան պատշաճ սանիտարական պայմաններ։

Դրանց պատճառ դառնում են նաև աղտոտված ջրային ավազանները։ Նշվում է, որ նման հիվանդություններով մարդիկ հաճախ են գալիս Սոչիից, Ադլերից։

Այս տարի լայն տարածում է  գտել  հեպատիտ A-ն: Շտապ օգնության հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի վարիչ Վլադիմիր Չերնիխի խոսքով, այս հիվանդության պատճառ էլ կարող են դառնալ  կեղտոտ ձեռքերից և վատ լվացված կամ ընդհանրապես չլվացված մրգեր ու բանջարեղեն ուտելը։

«Պետք է շատ զգույշ լինեք ծովամթերք օգտագործելիս.  օրինակ՝ բոլոր տեսակի միդիաների և խեցգետինների դեպքում, որոնք վաճառվում են Ասիայի ներքին շուկաներում: Թուրքիան ռոտավիրուսային և էնտերովիրուսային վարակների հիմնական շրջանն է»,-նշել է բժիշկը։

Ինչ վերաբերում է էկզոտիկ երկրներին, Աֆրիկյան մայրցամաքին,  ապա այստեղ վարակիչ հարուցիչների ամենավտանգավոր և դաժան տեսակներից մեկը մալարիան է: Դենգե տենդով հնարավոր է հիվանդանալ Եգիպտոսում։

«Եթե մարդը առաջին անգամ է հիվանդանում այս տենդով, հիվանդություն բարդ կլինի։ Այն կուղեկցվի բարձր ջերմությամբ, թուլությամբ, մկանային ցավերով, կարող է առաջանալ մանր ցան»,-նկարագրել է բժիշկը։

Պետք չէ մոռանալ խոլերայի մասին, չնայած դրա դեպքերը շատ հազվադեպ են։

«Սա ավելի հազվադեպ հիվանդություն է, քան դենգեի տենդը և մալարիան։ Սակայն, այնուամենայնիվ, արժե հիշել, որ կան որոշակի զբոսաշրջային երկրներ, որտեղ կա վարակի վտանգ։ Դրանք հիմնականում Դոմինիկյան Հանրապետության որոշ շրջաններ են, Թաիլանդը, Վիետնամը, նաև Աֆրիկան։ Չնայած սա շատ վտանգավոր վարակ է, այն մի փոքր ավելի հեշտ է բուժվում։ Գլխավորը ժամանակին բժշկի դիմելն է»,-նշել է բժիշկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սոչիից՝ ռոտավիրուս, Թուրքիայից՝ էնտերովիրուս, Եգիպտոսից՝ դենգե տենդ. Հնարավոր հիվանդությունների մասին զգուշացում զբոսաշրջիկներին