«Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին
Օրվա մամուլ
08:16 18/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը խնդրել է վրացական կողմին՝ կոմունիկացիան ապահովելու համար որևէ պաշտոնյա նշանակել, օրինակ՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան որևէ աշխատակցի, որը կապահովի վրացական կողմի և հայ արտադրողների միջև կապը, վերջիններիս տեղեկություններ կփոխանցի մաքսակետում կոնյակով և այլ ապրանքներով բեռնված բեռնատարների անցման, հերթերի, ապրանքների նմուշառումների և այլ խնդիրների հետ կապված: Սակայն վրացական կողմը, զարմանալիորեն, մերժել է Պապոյանի խնդրանքը։

Տեղեկության վերաբերյալ դիմեցինք էկոնոմիկայի նախարարություն, սակայն այստեղ հրաժարվեցին մեր լուրը մեկնաբանել։ Փաստ է, որ այս իշխանությունը ոչ միայն թուրք-ադրբեջանական, իրանական ու ռուսական իշխանությունների հետ չի կարողանում պատշաճ աշխատել, այլ նաև՝ բարեկամ վրացիների, որոնց հետ անընդհատ փոխայցելություններ են իրականացնում և ջերմ գրկախառնված լուսանկարվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Վրացիները մերժել են Պապոյանին