Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մի հատ էլ շուռ եկար, կթքեմ վրեդ». միջադեպ հանրային տրանսպորտում հարբած ուղևորի մասնակցությամբ
Օրերս միջադեպ է տեղի ունեցել Երևանի հանրային տրանսպորտում։ Սոցցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ հարբած ուղևորն անհարգալից վերաբերմունք է դրսևորել ուղևորների նկատմամբ, հարվածել վարորդին։
«Մի հատ էլ շուռ եկար, կթքեմ վրեդ։ Դեմդ նայի։ Լակած վեր ես ընկել»,- ասում է մի կին՝ դիմելով առջի նստարանին նստած տղամարդուն։
«... դու այն աղջկան շոյեցիր։ Դու պետք է հելնես ու գնաս։ Ինչ տղամարդ ես»,- շարունակեց մեկ այլ կին։
Վարորդը պահանջեց, որ տղամարդն իջնի ավտոբուսից։ Հարբած տղամարդը սկսեց հարվածել վարորդին։
«Դու ճանաչում ես այս մարդկանց, որ ձեռ ես գցում»,- նշեց վարորդն ու ևս մեկ անգամ պահանջեց, որ տղամարդը իջնի։