Տհաճ ցուցամոլություն է, երբ հայրենակցիդ գրում ես օտար լեզվով. Էթիկետի խորհրդատու
Հասարակություն
13:05 19/07/2025
Հայաստան

Տհաճ ցուցամոլություն է, երբ հայրենակցիդ գրում ես օտար լեզվով. Էթիկետի խորհրդատու

Էթիկետի, գործնական և պետական արարողակարգի խորհրդատու Հասմիկ Խաչատրյանը գրում է.

«Մասնագիտական տերմինոլոգիայի կիրառումը հասարակ շփման մեջ պետք է լինի չափավոր և նպատակային։ Եթե զրուցակիցն էլ է ոլորտից՝ նույն մասնագիտության կամ գործի շրջանակներում, մասնագիտական տերմինների գործածումը նպաստում է հստակությանը և ժամանակ է խնայում։ Կարելի է կիրառել, եթե անմիջապես հետո բացատրվում է հասարակ լեզվով, որպեսզի մարդը հասկանա ինչի մասին է խոսքը։ Երբ զրուցակիցը ոլորտի մասնագետ չէ, տերմինների հաճախակի կիրառումը կարող է ընկալվել որպես ցուցամոլություն։

Մասնագիտական տերմինները պետք է օգտագործել այնպես, որ չլինի լեզվական պատնեշ։

Իսկ, երբ խոսում ենք մեր հայրենակիցների հետ կամ գրում ենք նրանց, դա անել օտար լեզուներով, անիմաստ և տհաճ ցուցամոլություն է, անգամ ինքնակենսագրական ուղարկելու դեպքում, անգամ գործնական առաջարկ ներկայացնելիս, եթե ի սկզբանե դրված չի եղել նման պահանջ»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տհաճ ցուցամոլություն է, երբ հայրենակցիդ գրում ես օտար լեզվով. Էթիկետի խորհրդատու