Իրանում ավտովթարի հետևանքով 8 մարդ զոհվել է
Առողջություն
14:00 19/07/2025
Հայաստան

Իրանում ավտովթարի հետևանքով 8 մարդ զոհվել է

Իրանի հարավային Ֆարս նահանգի Ֆիրուզաբադ և Քևար քաղաքների միջև ընկած մայրուղում ավտոբուս է շրջվել։ Վթարի հետևանքով ութ մարդ զոհվել է։

Այս մասին գրում է  «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով  Ֆարս նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։

 «Մինչ այժմ այս միջադեպի հետևանքով զոհվել է ութ մարդ, իսկ 15-ը՝ ծանր վիրավորվել», - Աբեդի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder