Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ՔՊ շարքայինները հասկացել են, որ ոչ թե համագումարի մասնակից 1000 պատվիրակներն են իրենց ընտրելու, այլ՝ «շեֆը»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «Քաղպայմանագիր» կուսակցության հերթական համագումարը, որի ընթացքում նաև ՔՊ նոր վարչություն կընտրվի։ Վարչության անդամի 42 թեկնածու է առաջադրվել, որոնք պայքարելու են 20 տեղի համար, սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ, ըստ իշխանական մեր աղբյուրների, թեկնածուների միջև կենաց-մահու պայքար չի ընթանում։
Շարքայինները հասկացել են, որ ոչ թե համագումարի մասնակից 1000 պատվիրակներն են իրենց ընտրելու, այլ՝ «շեֆը»՝ Նիկոլ Փաշինյանը, և նրանց բոլոր գործողությունները նրան գոհացնելուն են միտված։ Թեկնածուներին շշուկներ են հասել, որ Նիկոլ Փաշինյանն իր հավատարիմների միջոցով պատվիրակներին փոխանցել է, թե «ինչպիսի վարչություն» է ուզում տեսնել, ուստի արդեն գիտեն` ում ընտրել, ում` ոչ»։
Մանրամասները թերթի այսրվա համարում