Բոլորը Հայաստանի հաշվին հրաշքներ են գործում. Ոսկան Սարգսյան
Քաղաքական
12:06 19/07/2025
Տարածաշրջան

Բոլորը Հայաստանի հաշվին հրաշքներ են գործում. Ոսկան Սարգսյան

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետական սենատորների համար կազմակերպված ընթրիքի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի մասին ասել է․ «Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել։ Խաղաղության համաձայնագիրը բավականին մոտ է ստորագրվելու, եթե ոչ՝ արդեն իրականացված է»։

Թրամփը բիզնեսմեն է, երևի այդ գործարքից փող է սարքելու։ Բոլորը Հայաստանի հաշվին հրաշքներ են գործում։

Իլհամ Ալիևը «հրաշք գործեց», տարօրինակ պատերազմով և դրան հաջորդած կապիտուլյացիայով գրավեց Արցախը, հարակից շրջանները, Հայաստանի սահմանամերձ տարածքները։ Ռուսաստանը Ադրբեջանի դաշնակից դարձավ, սակայն արդեն քաղում է այդ «հրաշք դաշինքի» դառը պտուղները։ Եվրոպան էլ միշտ մեր հաշվին հրաշքներ է գործում, Ադրբեջանից նավթ ու գազ ստանում, իր էներգետիկ խնդիրները լուծում։

Երբ մեծ տերությունները գովում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն՝ Հայաստանի համար վատ բաներ են լինելու»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բոլորը Հայաստանի հաշվին հրաշքներ են գործում. Ոսկան Սարգսյան