Վիետնամի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր, անհետ կորածներ
Աշխարհում
20:07 19/07/2025
Աշխարհ

Վիետնամի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր, անհետ կորածներ

Վիետնամի Կուանգնին  նահանգի ափերի մոտ «Wonder Sea» զբոսաշրջային նավը խորտակվել է, որի հետևանքով զոհվել է առնվազն 28 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ Այս մասին հաղորդում է VNExpress-ը: Նավում եղել է 53 մարդ, այդ թվում՝ 48 զբոսաշրջիկ (որոնց թվում՝ ավելի քան 20 երեխա) և անձնակազմի հինգ անդամ: Ուղևորների մեծ մասը Հանոյից ընտանիքներ էին:

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, տեղական իշխանությունների տվյալներով, QN-7105 կորպուսի համարով նավը շրջվել է էքսկուրսիայի ժամանակ՝ ուժեղ քամու ուղեկցությամբ ամպրոպի պատճառով: Որոնողական-փրկարարական գործողությունները տարվում են վատ եղանակային պայմաններում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վիետնամի ափերի մոտ նավ է խորտակվել, կան զոհեր, անհետ կորածներ