Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գիտնականները հայտնաբերել են, որ եգիպտական բուրգերը ստրուկները չեն կառուցել
Գիտնականները վերջերս պեղումներ են անցկացրել Գիզայի սարահարթում և հայտնաբերել են գրաֆիտիներ, որոնք վկայում են, որ բուրգերը ստրուկների կողմից չեն կառուցվել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է եգիպտագետ Զահի Հավասը:
Պեղումների ընթացքում հայտնաբերվել են Քեոփսի բուրգի պատին օխրայով գրված աշխատանքային խմբերի անուններ, նաև հաշվարկներ՝ աշխատած օրերը և աշխատավարձերը: Հայտնաբերված նկարները ամբողջությամբ կրկնում են Վադի էլ-Ջարֆի պապիրուսի բովանդակությունը:
Նշվում է, որ այս հայտնագործությունը հաստատում է՝ բուրգերը կառուցվել են ոչ թե ստրուկների, այլ պրոֆեսիոնալ խմբերի կողմից։
«Այստեղ պեղումների ժամանակ մենք գտել ենք հազարավոր կենդանիների ոսկորներ, այդ թվում՝ 11 կովի և 33 այծի ոսկորներ։ Այս քանակը բավարար է օրական մոտ 10,000 աշխատողի ապրուստը հոգալու համար», - ասել է Հավասը։
Նա նշել է, որ նման սննդակարգը շատ էր տարբերվում ստրուկների սննդակարգից։ Գիտնականի խոսքով, նրանք բավարարվում էին խաշած ոսպով։ Միևնույն ժամանակ, որոշ պատերի վրա մնացել էին մահացածների պաշտոնները՝ «վերակացու» կամ «ավագ արհեստավոր»։ Բացի այդ, բուրգի մոտակայքում հայտնաբերվել է գյուղ, որն ուներ բնակելի շենքեր, պահեստներ, խանութներ և նույնիսկ հիվանդանոց։