Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան Ադրբեջանին չթողնելու նպատակով. Երիցյան
Քաղաքական
22:51 20/07/2025
Հայաստան

Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան Ադրբեջանին չթողնելու նպատակով. Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը լուսանկաներ է հրապարակել ու գրել.

«Ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը։

Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր ռազմական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղաղապահներին, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ փորձ է կատարվել որոշ միջոցներ տեղափոխել նաև Հայաստան, որպիսի գործողությանը խոչընդոտել է ադրբեջանական կողմը, և որպիսի խոչընդոտն էլ վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։

Այլ խոսքով՝ Արցախի իշխանությունները ստեղծված վիճակում արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան Ադրբեջանին չթողնելու նպատակով. Երիցյան