Իրանը միջուկային բանակցություններ կվարի Ստամբուլում
Քաղաքական
21:50 21/07/2025

Իրանը միջուկային բանակցություններ կվարի Ստամբուլում

Իրանը և երեք եվրոպական երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, համաձայնության են եկել միջուկային բանակցությունները սկսելու շուրջ։  Այդ մասին. ըստ «Էրմենիհաբերի» հրապարակման, հայտնել է իրանական  կիսապաշտոնական «Tansim» լրատվական գործակալությունը։ Որպես բանակցությունների հավանական վայրեր նշվել  են Ժնևը կամ Ավստրիան։

Իսկ իրանական պետական հեռուստատեսությունն էլ հայտնել է, որ բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում հուլիսի 25-ին և կանցկացվեն փոխարտգործնախարարների մակարդակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը միջուկային բանակցություններ կվարի Ստամբուլում