Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանն իզուր չի գրել՝ պատրաստ եղեք
Քաղաքական
11:46 21/07/2025
Հայաստան

Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանն իզուր չի գրել՝ պատրաստ եղեք

Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ներկայացրել է եկեղեցու դեմ արշավի շրջանակում այս շաբաթվա ընթացքում հնարավոր զարգացումները։

«Ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ սարքած գործեր է ներկայացնելու՝ կապված եկեղեցու ինչ-որ կոռուպցիոն գործարքների հետ, հետո ինչ որ մի երեկո իր մեդիաներով սլիվ է անելու իր ձեռքի տակ եղած կոմպրոմատները, հաջորդ օրը առավոտյան անելու է այն, ինչ արեց Եռաբլուրը ասպատակելիս»,-ասաց Մխիթարյանը։

Նրա կանխատեսմամբ, Փաշինյանին ուղեկցելու են ՆԳՆ  5-6 հազար աշխատակիցներ քաղաքացիական հագուստով, որպեսզի ստեղծեն ժողովրդի տպավորություն, նրա կողքով կքայլեն նաև իր լնգուլավազը, «որովհետև ինքը բոլորին պետք է պղծի, որ ոչ մեկ չմտածի իր կողքից թռնելու մասին։ Իզուր չի գրել՝ պատրաստ եղեք»։

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել էր.

«Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։

Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Մխիթարյան. Փաշինյանն իզուր չի գրել՝ պատրաստ եղեք