Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաշվի առնելով ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը՝ տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել Աշխատանքային օրենսգրքի պահանջները
Հաշվի առնելով Հայաստանի որոշ տարածքներում, մասնավորապես, Երևանում և Արարատյան դաշտում ջերմաստիճանի բարձրացման հանգամանքը, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը գործատուներին հորդորում է պահպանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները։
Տեսչական մարմինը հիշեցնում է՝
բարձր ջերմաստիճանի պայմաններում գործատուները պարտավոր են պահպանել ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածի պահանջները, որոնք սահմանում են աշխատողների առողջությանն ու անվտանգությանը սպառնացող պայմաններում աշխատանքների կատարման սահմանափակումները։
Եթե աշխատավայրում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ստեղծվում են աշխատողի առողջության համար վնասակար պայմաններ, գործատուն պարտավոր է
• ապահովել անվտանգ աշխատանքային պայմաններ,
• անհրաժեշտության դեպքում՝ փոխել աշխատաժամանակի ռեժիմը,
• տրամադրել հատուկ ընդմիջումներ կամ ապահովել աշխատավայրի ժամանակավոր տեղափոխում,
• ապահովել խմելու ջրով, հովացման միջոցներով և անհրաժեշտ տեխնիկական պայմաններով։
Կոչ ենք անում բոլոր գործատուներին
• ցուցաբերել բարձր պատասխանատվություն,
• ապահովել աշխատողների առողջության պաշտպանությունը,
• խստորեն հետևել օրենսդրական պահանջներին։
Տեսչական մարմինը վերահսկում է օրենքի պահանջների կատարումը և խախտումների դեպքում կարող են կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։