Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կրեմլը հույս ունի, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին
Ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխշահավետ հարաբերությունները։ Ճեպազրույցի ժամանակ հույս է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք տեղյակ ենք Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշման մասին Ուկրաինայի հարցում։ Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։
Նախագահ Իլհամ Ալիևը հենց սկզբից նման դիրքորոշում է որդեգրել։ Հենց սկզբից մենք համաձայն չէինք դրա հետ։
Միևնույն ժամանակ, մենք հույս ունենք, որ այս տարաձայնությունները մեզ համար խոչընդոտ չեն լինի երկկողմ հարաբերություններում կարճատև սառեցման շրջանը հաղթահարելու համար և փոխշահավետ շահերը չեն զոհաբերվի ստեղծված իրավիճակի պատճառով», - ասել է Դ.Պեսկովը։