Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ականն արձագանքել է իր դեմ Բագրատ Սրաբազանի ներկայացրած հայցադիմումին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն արձագանքել է Բագրատ Սրբազանի կողմից իր դեմ ներկայացրած հայցադիմումին ու նշել.
«Ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրվող Վազգեն Գալստանյանը դատի տվել ինձ, Անահիտ Ավանեսյանին, Արամ Սարգսյանին, Հարություն Մկրտչյանին, Ստյոպա Սաֆարյանին, Անի Խաչատրյանին։
Ինձնից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ։
Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել-գցելու համար գործիքների՞, թե՞ Կառավարության կայքերը ջարդող խակեռների փողն է քչություն անում։
Ինչ-որ մեկը վերջապես սրան կասի՞, որ իրենց պլանը ձախողվել է, ավելին՝ էս մյուս «պլանն» էլ իրավապահները գտել են ու առգրավել»։