Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե վարձակալությամբ եք հանձնել անշարժ գույքը, 5 օրում հայտարարություն պետք է ներկայացնեք ՊԵԿ
Եթե վարձակալությամբ եք հանձնել Ձեր անշարժ գույքն, ապա հաջորդող 5 օրվա ընթացքում այդ մասին հայտարարություն պետք է ներկայացնեք հարկային մարմին։ Մանրամասնում է ՊԵԿ ընթացակարգերի բաժնի գլխավոր հարկային տեսուչ Իրինա Վարդանյանը։
2024 թվականի հաշվետու տարվա համար վարձակալությունից եկամտային հարկ վճարելու նպատակով մինչև այս տարվա նոյեմբերի 1-ը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգում պետք է ներկայացնեք եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր։
Հիշեք, վարձակալության դեպքում եկամտային հարկի դրույքաչափը 10% է, ՍԱԿԱՅՆ եթե հարկային տարվա ընթացքում Ձեր ստացած վարձավճարների հանրագումարը գերազանցում է 60 մլն դրամը, գերազանցող մասի համար ևս 10% հավելյալ եկամտային հարկ է հաշվարկվում։