«Հրապարակ». 2024-ին ԶՊՄԿ-ի շահույթը շուրջ 30 մլրդ-ով նվազել է
Օրվա մամուլ
08:24 23/07/2025
Հայաստան

«Հրապարակ». 2024-ին ԶՊՄԿ-ի շահույթը շուրջ 30 մլրդ-ով նվազել է

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը մոտ 1 ամիս առաջ կառավարության նիստում հայտարարեց, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը, և որպեսզի այս բռնի «պետականացումը» ժողովրդի աչքին գրավիչ երևա, հուլիսի 3-ին իր էջում հերթական անգամ հիշեցրեց Զանգեզուրի կոմբինատից ստացվող շահույթի մասին. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 2024թ. արդյունքներով, այս շաբաթ ՀՀ պետբյուջե է վճարել 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022-ից»։

Հիշեցնենք, որ պետությունը ԶՊՄԿ-ի 21 տոկոսը վերցրեց 2022-ին: Շարքային քաղաքացուն կարող է թվալ, թե ԶՊՄԿ-ի կառավարմանը պետության մասնակցության պահից ի վեր այդ բիզնեսը ծաղկում է:

Մինչդեռ ԶՊՄԿ 2024թ. ֆինանսական հաշվետվությունից, որը կոչվում է՝ «Շահույթի կամ վնասի և այլ համապարփակ ֆինանսական արդյունքների մասին համախմբված հաշվետվություն 2024թ. համար», պարզվում է, որ 2024-ին շահույթը շուրջ 30 մլրդ-ով նվազել է. 2023-ին ԶՊՄԿ-ն ունեցել է մոտ 75 մլրդ 610 մլն դրամի շահույթ, 2024-ին` մոտ 45 մլրդ 161 մլն դրամ: ԶՊՄԿ-ից հաստատեցին այս թվերը՝ նշելով, որ 2024 թ. հաշվետվությունը հրապարակվել է օրերս, ԶՊՄԿ մամուլի խոսնակն ասաց. «Շահույթը կախված է սովորաբար մետաղների միջազգային գներից և հանքաքարում պաշարի պարունակության տոկոսից»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». 2024-ին ԶՊՄԿ-ի շահույթը շուրջ 30 մլրդ-ով նվազել է