Հաջողության դափնիները առողջապահության նախարարությանն է, իսկ «կոռուպցիոն» սկանդալները՝ ՊԱԳ-ինը․Ծաղիկ Վարդանյան
Առողջություն
20:07 23/07/2025
Հայաստան

Հաջողության դափնիները առողջապահության նախարարությանն է, իսկ «կոռուպցիոն» սկանդալները՝ ՊԱԳ-ինը․Ծաղիկ Վարդանյան

«Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«ՀՀ ԱՆ ՊԱԳ-ը ընդանենը կատարող է

Մեդիա դաշտում սովորույթ է դարձել պետական առողջապահական գործակալությանը՝ ՊԱԳ-ին կարգել պետական պատվերի «մեղավոր» և ներկայացնել, թե «բոլոր ժամանակներում աչքի է ընկել անբարեխիղճ և կոռումպացված գործունեությամբ»:

Ավելին, անգամ ՊՎԾ պետն է իր խոսքում նման բնորոշումով անդրադառնում ՊԱԳ-ի գործունեությանը:

Ամենայն հարգանքով բոլար լրատավամիջոցների նկատմամաբ, կներկայացնեմ այս կառույցի նման համբավ ունենալու իրական պատճառները:

ՊԱԳ-ը 2001թվականից հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանում, մինչև այդ ձևավորվել և գործել է որպես ՀՀ կառավարությանը առնթեր գործակալություն: Մտնելով ԱՆ կազմի մեջ տարեց տարի սահմանափակվել է այս կառույցի ինքնուրույն գործունեությունը, այն համարյա հավասարացվել է ԱՆ վարչություններին:

Այս կառույցը ստեղծվել է Հանաշխարային Բանկի, ԱՀԿ-ի աջակցությամբ որպես պետական նախաապահովագրական կառույց: Տևական ժամանակ ԱՀԿ-ն ՊԱԳ-ի ստեղծումը և մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսավորման մոդելի կիրառումը ՀՀ-ում համարում էր առաջընթաց և հստակ ցուցիչ մեր երկրեում ապահովագրության ներդրման համար: Այսպիսով, տարիներով ՊԱԳ-ը համարվում էր ձեռք բերում, իսկ հիմա հանրության, լրատվամիջոցների ընկալման մեջ տրանսֆորմացվել է որպես «կոռուպցիոն կառույց»:

Ինչ գործառույթներ ունի ՊԱԳ-ը

1 Սահմանված կարգով կազմակերպում է ԲԿ-ների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին օֆերտայի պայմանագրին միանալու գործընթացը

2 Էլեկտրոնային առողջապահական համակարգի միջոցով ընդունում և ամփոփում է օֆերտայի պայմանագրին համապատասխան ԲԿ-ների փաստացի կատարված աշխատանքների հաշվետվությունները

3.Հաշվետվությունները ընդունելուց հետո ամենամսյա ձևաչափով իրականացնում է ԲԿ-ներին պետական պատվերի ֆինանսավորումը

4.Իրականացնում է պետական պատվերով բժշկական ծառայությունների փաստաթղթային և տեղում(ԲԿ-ներում) փորձագիտական գնահատում, դիտարկում, մշտադիտարկում, կատարված աշխատանքների վերլուծություն (ԱՆ-ի ներկայացրած ստուգումը):

Ինչպես նաև առողջապահության նախարարի կողմից հանձնարարած օրենդրության սահմաններում այլ աշխատանքներ:

Ովքեր են աշխատում ՊԱԳ-ում

Աշխատողները հանդիսանում են տարբեր դասի քաղծառայողներ, բացառությամբ վերջին 1 տարվա ընթացքում աշխատանքի ընդունված բժիշկ-փորձագետները, ովքեր պայմանագրային աշխատողներ են և փորձագիտությունը համատեղում են իրենց հինմական գործի՝ կլինիկական աշխատանքի հետ: Նրանք մեծամասամբ աշխատում են առցանց ռեժիմով:

ՊԱԳ-ում աշխատում են տասյնակ ազնիվ, իրականում «աշխատավարձով ապրող» աշխատակիցներ:

Նրանց մեջ մեծ մասնաբաժին է կազմում պետական մտածելակերպով, պետական գումարների նկատմամաբ խնայողական վերաբերմունքով աշխատողները:

Ինչու՞ է ՊԱԳ-ը որակվում որպես «կոռուպցիոն» կառույց

Պետական բյուջեից առողջապահությանը հատկացրած գումարների շուրջ 80%-ի ( 2025 թ 163 մլրդ.-ից շուրջ 135,0 մլրդ. դրամը) շրջանառությունը իրականացվում է ՊԱԳ-ի միջոցով: ՊԱԳ-ի կողմից շրջանառվող գումարները նախատեսված է բնակչությանը պետական սոցիալական երաշխիքների տրամադրման համար, որը գործող մոդելում ներկայացված է որպես պետական պատվերով առողջապահական ծառայությունների գնում ամբողջ բնակչության և/կամ որոշ խոցելի խմբերի համար:

Հետևաբար, ՊԱԳ-ը անմիջական առնչություն ունի բոլոր պետական պատվեր իրականացնող ԲԿ-ների հետ (շուրջ 500 ԲԿ), սակայն կառույցի ղեկավարը իրավասու չէ ինքնուրույն որոշումներ կայացնել, անգամ աշխատողին պարգևավճար կամ այլ խրախուսող և/կամ պատժող միջոց կիրառելու մասով: Իներցիայի ուժով պետական պատվերի վերաբերող բոլոր նեգատիվ կողմերը վերագրվում է ՊԱԳ-ին՝ տպավորություն թողնելով, թե նա ինքնուրույն կառույց է, ինքն է «ստուգում», ինքն է որաշում որ ԲԿ-ին ինչքան գումար հատկացներև այլն: Իրականության մեջ որոշումները իջեցվում է առողջապահության նախարարությունից, իսկ ՊԱԳ-ը ընդամենը կատարող է:

Օրինակ .

2021 թվականին պետական պատվերի գումարների աշնանային վերաբախշման(3մլրդ. դրամ) գործընթացի ժամանակ գործող առողջապահության նախարարը վերբախշումը հանձնարարել էր այդ ընթացքում կաշառակերության համար գործով դատական պրոցեսի մեջ գտնվող նախկին ԱՆ տեղակալին, ում հետ ուներ լավ հարաբերություններ, հավելեմ, որ սույն պարոնը իր «սիրելի» մասնավոր ԲԿ-ներից մեկի (Արմենիա ԲԿ ) ֆինանսական պատասխանատու էր: Հաջորդիվ, «պատրաստի» վերաբախշման փաստաթուղթը ուղարկվել է ինձ և հանձնարարավել այն որպես իմ կատարած գործ մտցնել պաշտոնական փաստաթղթաշրջանառություն: Իհարկե, իմ կողմից հստակ ամրագրվել է, որ փաստաթուղթը ՊԱԳ-ում չի նախապատրաստվել, որն էլ արմատական դեր է խաղացել իմ և նախարարաի հարաբերությունների վատթարացման մեջ:

Այս մասին քաջատեղյակ է նաև ՊՎԾ-ն, Ռոմանոս Պետրոսյան, բան չունե՞ք ասելու այս մասով: Երբ հրապարակային բնորոշումներ եք տալիս ՊԱԳ-ին, ձեր մասով էլ անկեղծ հրապարակեք, ինչ եղավ 2021թ. ԱՆ բժշկական կենտրոններին ֆինանսական վերաբախշման հետ կապված խնդիրները:

Մեկ այլ օրինակ.

«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում 2022թ-ին ՊԱԳ-Ի ուսումասիրության արդյունքների սակարկողը նախարարն է: Անհասկանալի մեծ գումարի՝ շուրջ 260 մլն դրամ, այսպես ասած «խախտումներ» են արձանագրել ՊԱԳ-ի ուսումնասիրող հանձնաժողովի կողմից: Զավեշտ է պահպանման ծախսերով ֆինանսավորվող մոնապրոֆիլ բժշկական կենտրոնում նման չափիանհամապատասխանություններ ամրագրելը, այն դեպքում, որ այս ԲԿ-ի համար պետական պատվերով միջինում տարեկան 250-300մլն պետական պատվերի գումար է նախատեսվում:

Ստացվում է նախարարը հրաման է ստորագրել «ստուգում» իրկանացնելու համար,

Նախարարն էլ որաշում է ԲԿ-ն ինչքան գումար է փոխանցելու, ինչպես և այլն: Այսքանից հետո ո՞վ կհավատա, որ ուղղորդված չի եղել ՊԱԳ-ի աշխատակիցների բոլոր քայլերը:

2016թ. ի՞նչ քրեական գործով են անցել ՊԱԳ ղեկավար աշխատողները.

Այո, առողջարանային ուղեգրերի հարցով հարուցվել է քրեական գործ, բազնաթիվ պետական պաշտոնյաներ՝ այդ թվում և մարզային բուժվարչության աշխատողներ,պետեր անցել են այդ գործով: Ես գործի մասին պատմածով և/կամ թերթերց չի որ տեղյակ եմ և հանուն արդարության պետք է ասեմ, որ ՊԱԳ-ի բարձր պաշտոնյաները իրականում հայտնաբերված խախտումների ամբողջ շղթայի կրողը դարձան «ով գումարը փոխանցում է, նա էլ պատասխանատու է» սկզբունքի տրիույթում:

ՊԱԳ-ի իրավունքների և պարտավորությունների դիսոնանսի պատճառով է, որ կառույցը կարգվել է «կոռուպցիոն» կառույց:

ՊԱԳ-ը անգամ պաշտոնական էլեկտրոնային կայք կամ գոնե ֆեյսբուքի էջ չունի, որ հանրայնացնի իր կատարած աշխատանքները: Իսկ ԱՆ կայքում ՊԱԳ-ը շատ քիչ է ներկայացված:Այս ամենին էլ եթե գումարենք, որ ՊԱԳ-ի շենքային պայմանները անմխիթար են, դրսից լքված շրնության տպավորություն է թողնում, աշխատանքային պայմանները շատ հեռու նորմայից, սանհանգույցները կիսաաշատող, օձերը և կարիճները մշտական հաճախորդ, ապա պատկերը ամբողջանում է:

Ամփափելով, ակնհայտ է, որ բոլոր ժամամակներում ԱՆ-ում ՊԱԳ-ին ընդունել և ընկալել են որպես «խորդ տղա»:

Հաջողության դափնիները առողջապահության նախարարությանն է, իսկ «կոռուպցիոն» սկանդալները՝ ՊԱԳ-ինը:

ՀՀ առողջապահության նախարարություն, ՊԱԳ-ի պետը չունի մանդատ գոնե իր աշխատողների աշխատանքային պայմանները բարելավելու համար: Նա կարող է ընդամենը ներկայացնել(դեռ իմ պաշտոնավարումից առաջ մի հաստափոր կապիտալ վերանորագման փաթեթ կար, շուրջ 250,0 մլն. դրամ գնահատված): Որևէ հաստատության, օբյեկտի սանիտարահամաճարակային իրավիճակին գնահատական տալուց առաջ հիշեք ինչ պայմաններում են աշխատում ձեր անմիջական ենթակաները ՊԱԳ-ում:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, առաջարկում եմ առանց նախազգուշացնելու այցելեք ՊԱԳ (հասցեն՝ ք. Երևան, Նորք-Մարաշ վարչ. շրջան, Հովսեփյան փող., 10 շենք), կհասկանաք ինչո՞ւ չի կարգավորվում պետական պատվերի գործառույթը, չնայած վերջի տարիներին մոտ 2 անգամ պետական ֆինասավորումը ավելացել է:

Հ.Գ. Ես աշխատել եմ ԱՆ ՊԱԳ-ի պետ 2017թ. մարտից մինչև 2022 թ. հունվար: ՊԱԳ-ի պետի պաշտոնում նշանակվել եմ ժ/պ, նախարար Լ. Ալթույնայի առաջարկով: Բարձրաձայնեմ, որ ունեի որոշում 5 տարուց ավել չաշխատել նույն պաշտոնում:

Հ.Գ.Հ.Գ.ՊԱԳ-ում աշխատանքի տարիները գնահատում եմ արդյունավետ, կոլեկտիվը բավականին արհեստավարժ է, մենք միասին նախաձեռնել ենք հետաքրքիր փոփոխություններ, որի մասին ես առանձին կներկայացնեմ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հաջողության դափնիները առողջապահության նախարարությանն է, իսկ «կոռուպցիոն» սկանդալները՝ ՊԱԳ-ինը․Ծաղիկ Վարդանյան