Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել
Իրավունք
11:17 23/07/2025
Հայաստան

Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։

Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։

Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:

2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ Սպանվածի հարազատները խիստ դեմ էին Մհեր Ենոքյանի ազատ արձակմանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մհեր Ենոքյանն ազատ է արձակվել