«Հրապարակ». Սև կատու է անցել նաև Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջև
Օրվա մամուլ
08:25 23/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Սև կատու է անցել նաև Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջև

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գրել էինք, որ Վահրամ Խորխոռունու սպանության «բացահայտմամբ» իշխանությունը սուր է կախել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գլխին, քանի որ կալանավորվածները նրա մտերիմներն են, մասնավորապես, Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանը, թեև նրանց հարաբերությունները հետագայում խզվել են: Մեզ պատմեցին, որ սև կատու է անցել նաև Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջև։

Մի ժամանակ նրանց հարաբերությունները ջերմացել էին, և Փաշինյանն անգամ Բաբայանի հետ կապված պլաններ ուներ, ուզում էր 2026 -ի ընտրություններից առաջ նրա միջոցով համախմբել արցախցիներին և այդ էլեկտորատը հօգուտ ՔՊ-ի օգտագործել, սակայն Բաբայանը որոշել է իշխանության հետ որոշ հարցերում համագործակցել, բայց ոմանց մոտ քննադատել, անգամ հայհոյել-վիրավորել է Փաշինյանին՝ փորձելով տարանջատվել նրանից: Դա, բնականաբար, գցել են Փաշինյանի ականջը, և նա որոշել է պատժել Բաբայանին, հատկապես որ նրան չի հաջողվել արցախցիների մերան դառնալ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Սև կատու է անցել նաև Փաշինյանի ու Սամվել Բաբայանի միջև