Հյուսիսային պողոտայում կորած երեխան գտել է ծնողներին
Իրավունք
16:59 23/07/2025
Հայաստան

Հյուսիսային պողոտայում կորած երեխան գտել է ծնողներին

Հուլիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտել են մի երեխայի, որը կորցրել է ծնողներին։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբն ու տարածքում ծառայություն իրականացնող պարեկները պարզել են երեխայի ծնողների ինքնությունը։

Երեխան հանձնվել է ծնողներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հյուսիսային պողոտայում կորած երեխան գտել է ծնողներին