Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ոչնչացնի միլիարդատեր Իլոն Մասկի բիզնեսը, որի հետ նա վիճաբանել է։
«Բոլորն ասում են, որ ես կոչնչացնեմ Իլոնի ընկերությունները՝ խլելով ԱՄՆ կառավարության կողմից տրամադրվող հսկայական սուբսիդիաների մի մասը, եթե ոչ բոլորը։ Սխալվում են։ Ես ուզում եմ, որ Իլոնը և մեր երկրի բոլոր ձեռնարկատերերը բարգավաճեն այնպես, ինչպես երբեք։ Որքան լավ նրանք գործեն, այնքան լավ կլինի ԱՄՆ-ի համար»,- Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ գրել է Թրամփը՝ իր Truth սոցիալական ցանցում։
Մասկը մայիսի 29-ին հայտարարեց, որ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) հատուկ կառավարական պաշտոնյայի իր նախատեսված ժամկետը մոտենում է ավարտին և շնորհակալություն հայտնեց Թրամփին կառավարությունում անօգուտ ծախսերը կրճատելու հնարավորության համար։