«Հրապարակ». Կուլիսային քննարկո՞ւմ է լինելու. Փաշինյանը երկու օրով մեկնում է Մոսկվա
Օրվա մամուլ
08:52 24/07/2025
Հայաստան

«Հրապարակ». Կուլիսային քննարկո՞ւմ է լինելու. Փաշինյանը երկու օրով մեկնում է Մոսկվա

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան: Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:

Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին: Հայ-ռուսական հարաբերությունները տևական ժամանակ լարված էին, իշխանական թիմում  կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Կուլիսային քննարկո՞ւմ է լինելու. Փաշինյանը երկու օրով մեկնում է Մոսկվա